Հայաստան Քաղաքականություն 

Հասարակական շարժումը չպետք է կոտրել. Մ․ Մելքումյան

analitik.am

Վերջին օրերի հասարակական շարժումն ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման դրական լիցքեր է առաջացնում, այս շարժումը չպետք է կուսակցականացվի և տեղափոխվի ընդդիմություն-իշխանություն դաշտ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ այն հստակ սոցիալ–տնտեսական շարժում է:

«Սա հստակ սոցիալական տնտեսական շարժում է, որը պետք է քաջալերվի»,-ասաց նա և նշեց, որ այս շարժումը չպետք է քաղաքականացնել:

Պատգամավորն ասաց, որ միտում է տեսնում, որ իշխանությունները չեն ցանկանում խանգարել այս պրոցեսին։

Ինչ վերաբերում է սոցիալապես անապահով խավին էլեկտրաէներգիայի թանկացումը փոխհատուցելու՝ կառավարության որոշմանը, Միքայել Մելքումյանն ասաց, որ դա վատ չէ, սակայն խնդիրը չի լուծում, քանի որ շղթայական ռեակցիայով թանկացումը ազդելու է նաև բիզնեսի վրա:

Պատգամավորը նշեց, որ ինքը պատրաստ է մասնագիտական առումով տարբեր լուծումեր  առաջարկել: «Հասարակական շարժումը չպետք է կոտրել»,-ասաց նա:

Նույն շարքից