Հասարակություն 

Նոր Նորքից ևս զինծառայողների հարազատներն ուղևորվեցին զորամասեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների ժամկետային զինծառայողների ծնողների, մասնավորապես, սոցիալապես անապահով ընտանիքների համար, որոնց երեխաները ծառայում են ՀՀ սահմանամերձ գոտիներում և ԼՂՀ-ում, կազմակերպվեցին այցելություններ զորամասեր:

 

 

Նոր Նորքից ևս զորամասեր մեկնելու ցանկություն հայտնած ընտանիքների անդամներին (համապատասխան սոցիալական կարգավիճակ ունեցող) միացան և ուղեկցեցին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ինչպես նաև ղեկավարի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները: Վարչական շրջանի ղեկավարի կողմից մեկնողներին բաժանվեցին օրհնված խաչեր, որոնք կնվիրվեն զորամասերում մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորներին: Տրամադրված համապատասխան փոխադրամիջոցներով վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի բակից ներկաները ուղևորվեցին Երևանի քաղաքապետարան, որտեղ կմիանան զորամասեր մեկնողներին:

Նույն շարքից