Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում մարզական կյանքը աշխուժացնելու և նոր սերնդին առողջ ապրելակերպին սովորեցնելու նպատակով պարբերական բնույթ են կրում սպրտային տարաբնույթ միջոցառումները:
Վարչական շրջանի հ. 107 մանկապարտեզում կազմակերպված սպորտլանդիան ևս այս նպատակին էր միտված: «Արեգ» և «Զմրուխտ» թիմերը մրցեցին միմյանց հետ տարբեր խաղային մարզաձևերում՝ դրսևորելով իրենց ունակություններն ու կարողությունները: