Հայաստան Քաղաքականություն 

Ստրասբուրգում Զուրաբյանը Ֆիշերին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները

analitik.am

Ստրասբուրգում Լևոն Զուրաբյանը երեկ հանդիպել է ԵԽԽՎ Գերմանիայի պատվիրակությանը՝ պատվիրակության ղեկավար, Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերի գլխավորությամբ։

ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Զուրաբյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ օրեցօր թափ հավաքող պայքարը, ինչպես նաև ցուցարարների, քաղաքացիների և լրագրողների դեմ տեղի ունեցած բռնությունների մանրամասները։

Զրույցի ընթացքում ներկայացվել է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր պատկերը, մասնավորապես՝ ընտրական ինստիտուտի ոչնչացումը իշխանությունների կողմից, այսպես կոչված Սահմանադրական բարեփոխումների իրական ու բուն նպատակները, հեռուստատեսության նկատմամբ իշխանության կողմից տոտալ վերահսկողությունը և գրաքննությունը, քաղբանտարկյալների վերաբերյալ խնդիրները։

Նույն շարքից