Նոր Նորք վարչական շրջանի կանգառասրահներին հարող տարածքներում տեղադրված ծաղկամաններն այժմ անցորդներին կհիացնեն ոչ միայն գունագեղ ծաղիկներով, այլև արտաքին ձևավորման նոր ու հայկական մոտեցմամբ:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ ծաղկամաններին նոր ու խորհրդանշական լուծում հաղորդվեց:
Հայոց արևից հասած ու ճաքած նուռը մեր բնաշխարհի յուրահատուկ խորհրդանիշերից է, որն այսուհետ ծաղկամանների տեսքով կլրացնի նաև նորնորքյան կոլորիտը: