Նոր Նորք վարչական շրջանի դպրոցներում ևս հնչեց ավանդական վերջին զանգը. տոնի առթիվ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ աշխատակազմի բաժինների ներկայացուցիչները այցելեցին դպրոցներ՝ փոխանցելով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի շնորհավորական ուղերձը և տոնական նվերը:
Վերջին զանգի տոնական արարողությանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը մասնակցեց հ. 142 ավագ դպրոցում, որտեղ հյուրերի կազմում էր նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանաձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Վարչական շրջանի ղեկավարը ներկայացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը՝ հավելելով, որ այս սահմանագծից այն կողմ շրջանավարտներին սպասվում են հոգու և մտքի բազում քննություններ, որոնք կհաղթահարվեն դպրոցում ստացած գիտելիքների, մարդկային որակների և արժեքների դրսևորմամբ: