Հայաստան Քաղաքականություն 

Իրավապահ մարմինների պարտականությունն է օժանդակել խաղաղ հավաքների անցկացմանը. Մայքլ Գեորգ Լինք

analitik.am

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մայքլ Գեորգ Լինքը կոչ է արել Հայաստանի իշխանություններին` հարգել Երևանի կենտրոնական հատվածում խաղաղ ցույցին մասնակցողների խաղաղ հավաքների ազատության իրավունքը, հաղորդում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունը։

«Հայաստանը, ինչպես ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները, պարտավորվել է պաշտպանել և խթանել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունը և պետք լիովին հարգի Երևանում ցուցարարների իրավունքները՝ այդ ազատությունն իրականացնելու համար», – ասել է Լինքը։

Նրա խոսքերով`  իրավապահ մարմինների գործողությունների, այդ թվում՝ հարյուրավոր խաղաղ ցուցարարների դեմ ջրցան մեքենաների կիրառումը և նրանց կալանավորումը լուրջ մտահոգություն են առաջացնում։

«Իրավապահ մարմինների պարտականությունն է օժանդակել խաղաղ հավաքների անցկացմանը և ոստիկանության ցանկացած միջոցառում պետք է լինի օրինական, անհրաժեշտ և համաչափ»– նշել է Լինքը։

Նույն շարքից