Հայաստան Տնտեսություն 

Ռեալ տրամաբանություն կա թանկացման մեջ․ Գագիկ Բեգլարյան

analitik.am

Եթե ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին, ապա ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը պատրաստ է վճարել նոր գնով:

«Որոշումը չի վերցվել օդից, մասնագիտական մոտեցումներ կան, մասնագետներ կան, նրանց հարցեր տվեք, թող մանրամասն ներկայացնեն ձեզ, թե ինչու է կայացվել այդ որոշումը և ինչում է այդ որոշման կարևորությունը»,- հորդորեց նա:

Գագիկ Բեգլարյանը վստահություն հայտնեց, որ այդ մանրամասներն իմանալու դեպքում ժողովրդի մեծ մասը կհամոզվի, որ ռեալ տրամաբանություն կա թանկացման մեջ:

«Բաղրամյան փողոցում բողոքի ցույցի ելած մարդկանց պետք է մանրամասն, մասնագիտորեն ներկայացվեն պատճառները, գեղեցիկ քննարկումներ ծավալվեն, հետո ժողովուրդն ինքը որոշի` պետությունն է ճիշտ, թե երիտասարդները, պետության մոտեցումն է ճիշտ, թե երիտասարդների պայքարը»,- ասաց նա։

Նախարարն ընդգծեց, որ ամեն օր մինչև ուշ գիշեր, մինչև առավոտ հետևում է իրադարձություններին և իր համար անցանկալի են այն պահերը, երբ երիտասարդների պայքարի, ցուցարարների գործողությունների վրա որոշ մարդիկ դիվիդենտներ են շահում:

Նույն շարքից