Միջազգային Քաղաքականություն 

Մեծ Բրիտանիայի թագուհին զգուշացրել է Եվրոպայի պառակտման վտանգի մասին

analitik.am

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը ելույթ է ունեցել Գերմանիայի Բելվյու դղյակում կազմակերպված պետական ընթրիքի ժամանակ: Թագուհին իր ելույթում զգուշացրել է Եվրոպայի պառակտման վտանգի մասին։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Գիտենք, որ Եվրոպայի պառակտումը վտանգավոր է և մենք պետք է դիմակայենք դրան մեր մայրցամաքի ինչպես արևմուտքում, այնպես էլ արևելքում։ Դա մնում է մեր ընդհանուր ձգտումը», – ընդգծել է Եղիսաբեթ Երկրորդը։

 Թագուհին ելույթ է ունեցել ԵՄ–ից Միացյալ Թագավորության դուրս գալուն նվիրված հանրաքվեի մասին հայտարարությունից հետո։

Նույն շարքից