Հասարակություն 

Աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Մայիսի 27-ին տեղի ունեցավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Հանձնարարվեց շարունակել ծառերի կրապատման, կանաչ տարածքների մաքրման ու բարեկարգման գործընթացը, ինչպես նաև բնակիչների նախաձեռնողականությունը տարածքների բարեկարգման ուղղությամբ խրախուսելու նպատակով ձեռնարկել տարաբնույթ միջոցառումներ:

 

Կրթության, մշակույթի և սպորտի բաժնին հանձնարարվեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել ուսումնական հաստատությունների հարակից տարածքների մաքրությունն ու բարեկարգումը, մետաղյա կոնստրուկցիաների ներկումը, գումարների հավաքման բացառումը, մանկապարտեզներում մատուցվող սննդի որակի և պիտանելիության ժամկետների պահպանումը: 

 

Հանձնարարվեց խստացնել աղբահանության և ասֆալտապատման կազմակերպման վերահսկողությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով փոսալցման և փոսանորոգման աշխատանքները:

 

Աստիաճանահարթակների, հենապատերի և եզրաքարերի շրջակայքում առկա կանաչի վերացման ուղղությամբ ևս հանձնարարական տրվեց:

 

Բացօթյա առևտրի կանխարգելման, թափառող կենդանիների վնասազերծման, ապօրինի շինարարության կանխման և քանդման գործընթացների ուղղությամբ ևս հանձնարարվեց խստացված վերահսկողություն սահմանել:

Կրթության, մշակույթի և սպորտի բաժինը ներկայացրեց Հանրապետության օրվա, Երևանյան ամառ ծրագրի և հունիսի 1-ի հետ կապված միջոցառումների ծրագիրը:

Հանձնարարվեց մեկնարկել նկարազարդման աշխատանքները՝ ներգրավելով նոր կառուցվող այգիներն ու պուրակները:

Նույն շարքից