Հասարակություն 

Անկախության տոնը Նոր Նորքում

Սիրելի՛ նորնորքցիներ,
Այսօր՝ ժամը 12:00-ին, հրավիրում ենք ձեզ Նանսենի անվան բարեկամության պուրակ(առաջին զանգված) միասին տոնելու Հանրապետության օրը:
Տոնակատարությունը կկազմակերպվի ազգությամբ եզդի Ջհանգիր աղայի հուշարձանի տարածքում, ով անգնահատելի ներդրում ունի Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերի հաղթանակի գործում:


Սպասվում է համերգային ուրախ ծրագիր հրավիրված երգիչ-երգչուհիների, երաժշտական խմբերի, ազգային-ժողովրդական համույթների մասնակցությամբ, զուգահեռ կկազմակերպվի նաև տոնական հյուրասիրություն:
Սպասում են սիրով...
 

Նույն շարքից