Հայաստան Քաղաքականություն 

Ոստիկանության գործելակերպին նվիրված ԱԺ լսումները հետաձգվել են

analitik.am

Հունիսի 8-ին Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները որոշել էին հունիսի 26-ին անցկացնել խորհրդարանական լսումներ «Ոստիկանության գործելակերպը և մարդու իրավունքների պաշտպանությունը» թեմայով:

Ազգային ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ լսումները հետաձգվում են։

«Հաշվի առնելով վերջին իրադարձությունները և դրանց առնչությունը լսումների թեմայի հետ՝ վերոնշյալ հանձնաժողովները հարցումներ են ուղարկել համապատասխան մարմիններին և պաշտոնատար անձանց: Ստացված պատասխանները հնարավորություն կտան լսումների թեմայի շրջանակներում իրականացնել համակողմանի և արդյունավետ քննարկումներ: Ելնելով վերոգրյալից՝ հանձնաժողովներն անհրաժեշտ են համարում հետաձգել նախատեսված խորհրդարանական լսումները: Լսումների հետագա անցկացման մասին լրացուցիչ կտեղեկացվի», – ասված է ԱԺ-ի հաղորդագրությունում։

Նույն շարքից