Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հանձնարարությամբ Նոր Նորքի ուսումնական հաստատությունների շրջակայքում ևս իրականացվում են բարեկարգման տարաբնույթ աշխատանքներ. մաքրվում է տարածքը, կրապատվում են ծառերը, ներկվում են առկա մետաղյա կոնստրուկցիաները, իրականացվում են խոտհնձման լայնամասշտաբ աշխատանքներ:
Հերթականներից է նաև հ. 118 մանկապարտեզը, որին հարող կանաչ գոտում իրականացվեցին խոտհնձման մեծածավալ աշխատանքներ: