Հայաստան Քաղաքականություն 

ՄԱԿ-ը անհանգստացած է ոստիկանների կողմից ավելորդ ուժի կիրառման հաղորդագրություններից

analitik.am

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակը ողջունում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը՝ ժողովրդավարությանը, հիմնարար ազատություններին և մարդու իրավունքների պաշտպանությանը երկրի կառավարության հանձնառու լինելու մասին։ Ցուցարարներին և իշխանություններին կոչ է արվել զերծ մնալ բռնությունից։ Այս մասին հայտարարել է գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին՝ փոխանցում է TASS գործակալությունը։

Սակայն գրասենյակն անհանգստացած է ոստիկանների կողմից ավելորդ ուժի կիրառման հաղորդագրություններից, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ։ Կոչ է արվում մանրակրկիտ և արագ հետաքննել այդ միջադեպերը։

Նույն շարքից