Հասարակություն 

Քաղաքացիների ընդունելությունը Նոր Նորքում

Մայիսի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից կատարվող քաղաքացիների ընդունելությանը ներկա էր 10 բնակիչ:

4 բնակիչ դիմել էր բուժսպասարկման նպատակով պետպատվեր հատկացնելու խնդրանքով, որը դրական լուծում ստացավ:

1 բնակիչ դիմել էր տնակի հատկացման խնդրանքով, որը դրական ընթացք կստանա:

1բնակիչ դիմել էր ցայտաղբյուրի տեղադրման հարցով, որը դրական լուծում ստացավ:

1 բնակիչ դիմել էր դահլիճի հատկացման հարցով, որը դրական լուծում կստանա:

1 բնակիչ դիմել էր պատուհանածածկի տեղադրման թույլտվության խնդրանքով, որը դրական ընթացք կստանա:


1 բնակիչ դիմել էր կոմունալ ոլորտին առնչվող հարցով, որն ընթացքի մեջ է, կկատարվի համապատասխան ուսումնասիրություն:


1 բնակիչ դիմել էր աշխատանքի տեղավորման հարցով, որին ևս ընթացք տրվեց:


Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական շրջանների ղեկավարներն ամեն հինգշաբթի՝ ժամը 14:00-ին, տասնյակ քաղաքացիների են ընդունում, լսում նրանց մտահոգող խնդիրներն ու հնարավոր լուծումներ տալիս:

Նույն շարքից