Միջազգային Քաղաքականություն 

Միացյալ նահանգները պատրաստ չեն Ռուսաստանի դեն զինված առճակատման

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ի տարբերություն կուբայական ճգնաժամին, ներկայումս ԱՄՄ-ն ու Եվրոպան պատրաստ չեն Ռուսաստանի դեմ զինված առճակատման: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Պատրկ Բյուքենենը, նշելով, որ Եվրոպական երկրների մեծ մասը գիտակցում է Ռուսաստանի ռազմական գերակայությունը:

Նրա պնդմամբ, ռազմատեխնիկա տեղաշարժելով Արեւելյան Ովրոպայի երկրներ ու զենք տրամադրելով Ուկրաինային, ՆԱՏՕ-ն ձգտում է ընդլայնել հակամարտությունը, սակայն, ի վերջո մատնվելու է ձախողման:

ԱՄՆ-ի նախկին նախագահները հստակ պատկերացնում էին, որ յուրաքանչյուր ռազմական ավանտյուրիա Ռուսաստանի հանդեպ կառաջացնի գլոբալ պատերազմ:

Քաղաքագետի բնորոշմամբ ներկայումս ԱՄՆ-ը որոշակի հետաքրքրություն է ցուցաբերում Արեւելյան Եվրոպայի ու Բալթյան երկրների նկատմամբ ու բացահայտ սադրիչ գործողությունների դիմում:

Վերջում նա ավելացրել է, որ ի տարբերության Կուբայի, Ռուսաստանը հագեցված է միջուկային պոտենցիալով ու արդիական զինատեխնիկայով ու պատրաստ է իրավիճակի փոփոխության յուրաքանչյուր տարբերակի:

 

 

 

 

Նույն շարքից