Հասարակություն 

ԻՊ խմբավորումը վերածվում է Ռուսաստանի հիմնական սպառնալիքներից մեկը

analitik.am

Եթե նախկինում Ռուսաստանին ու Կովկասին սպառնացող միակ ահաբեկչական սպառնալիքը համարվում էր արդեն պատմության գիրկն անցած Կովկասի էմիրաթ շարժումը, ապա ներկայումս իրավիճակը փոփոխվել է:

ԻՊ գրոհայիններն, որ տիրապետում են նոր ռեսուրսների ու պրոպագանդիստական լայն հնարավորությունների, իրենց հավակնություններն են հայտնել ՌԴ կազմում գտնվող Հյուսիսային կովկասի նկատմամբ:

Մասնավորապես նախօրեին համացանցում տարածվեց ԻՊ մամուլի խոսնակ Աբու Մուհամեդ ալ- Ադնանի հաղորդագրությունն, ըստ որի ԻՊ-ն մտադիր է Հյուսիսային Կովկասում հիմնել Կովկասի վիլայեթ:

Հատկանշական է, որ Իմերթ Կովկասի նախկին գրոհայինների մեծ մասը ներկայումս մարտնչում է ԻՊ խմբավորման շարքերում ու զբաղեցնում հրամանատարական պաշտոններ:

ԻՊ խմբավորման չեչեն գրոհայիններին ու հրամանատարներին է վստահված Սիրիայի հյուսիսում ամենապատասխանատու գործողությունների իրականացումը:

Ուստի բնական է, որ շնորհիվ համացանցում աննախադեպ չափերի հասնող պրոպագանդայի, ԻՊ շարքերը համալրվում են նոր չեչեն երտասարդներով, իսկ անգործ մնացած նախկին ահաբեկիչները իրենց դրսեւորելու հեռանկարներ են ստանում:

Փորձը ցույց է տվել, որ ԻՊ խմբավորումը իր արտահայտություններն աննպատակ չի շռայլում ու խոսքից անցնում է գործի, ուստի վերջին հայտարարությունը պետք է դիտարկել ոչ թե զուտ պրոպագանդիստական, այլ ուղղակի սպառնալիք:

 

 

 

Նույն շարքից