Հասարակություն 

Տաջիկստանը արտերկրում մարտնչող ահաբեկիչներին կզրկի քաղաքացիությունից

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Տաջիկստանի իշխանությունները քաղաքացիությունից կզրկեն բոլոր նրանց, ովքեր ահաբեկչական խմբավորումներին միանալու նպատակով կլքեն երկիրը:

Նման օրինագիծ է ընդունվել երկրի պառլամենտի ստորին խորիհրդի կողմից:

Ինչպես տեղեկացրել է Տաջիկստանի մարդու իրավունքների պաշտպան Զարիֆ Ալիզոդան, Տաջիկստանի բոլոր այն քաղաքացիներն, ովքեր կհամալրեն ահաբեկիչների շարքերը, մեխանիկորեն կզրկվեն քաղաքացիության իրավունքից:

Կառավարական աղբյուրների համաձայն ներկայումս ԻՊ շարքերում մարտնչում են առնվազն 986 քաղաքացիներ, այդ թվում՝ տաջիկական հատուկ ջոկատայինների հրամանատար Խալիմովը, ով հայտարարել է, որ չի կարող մնալ Տաջիկստանում, որտեղ տղամարդիկ չեն կարող ազատ մորուք պահել, իսկ կանայք փարաջա կրել:

 

 

Նույն շարքից