Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ՆԱՏՕ-ն առաջիկայում չի պատրաստվում ամբողջությամբ իր զինված ուժերի դուրսբերումը Քաբուլից ու մյուս ռազմաբազաներից:
Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, նշելով, որ հիմնական զինուժի դուրսբերումից հետո Աղֆանստանում կմնան ալյանսի հրահանգիրներն, որոնք կիրականացնեն կառավարական զորքերի ուսուցումը, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտոնյաները:
Նրա խոսքերով, Ալյանսը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել ռազմական զորամիավորների դուրսբերման հարցի շուրջ:
Քննարկումները նախատեսվում են տարեվերջին: