Հասարակություն 

Անակնկալ նվերներ Նոր Նորքում բնակվող սիրիահայ երեխաներին

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հանձնարարությամբ աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի կողմից Նոր Նորքում բնակվող սիրիահայ երեխաների համար կազմակերպվել էր գեղեցիկ անակնկալ. փոքրիկները հյուրընկալվեցին վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում, որտեղ նրանց շնորհավորեցին տոնի առթիվ՝ նվիրելով գրենական պիտույքների փաթեթներ և մուլտհերոսների կերպարներով բաժակներ:


Երեխաները մասնակցեցին նաև հունիսի 1-ի առթիվ Նոր Նորքի "Տիգրան Մեծ" հանգստի գոտում կազմակերպված շքեղ տոնակատարությանը:

Նույն շարքից