Քաղաքականություն 

Բաղրամյան պողոտայում մի քանի երիտասարդներ դրոշով բարձրացել էին աղբատար մեքենայի վրա

analitik.am

Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ: Բանն այն է, որ Բաղրամյան պողոտայի նստացույցի հատված է մտել «Սանիտեքս» ընկերության աղբատար մեքենան եւ մի քանի երիտասարդներ դրոշով բարձրացել էին մեքենայի տանիք, ինչը առաջ էր բերել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի զայրույթը:

Նա հայտարարեց, որ դա վտանգավոր է թե տանիք բարձրացածների, թե ակցիայի մյուս մասնակիցների համար, հետեւաբար այսուհետեւ կարգելի որպեսզի «Սանիտեկ»-ի մեքենան մտնի այդ տարածք: Նա նաեւ նշել է, որ «Սանիտեկ»-ից բողոքել են ցուցարարների նման վարքի համար:

Նույն շարքից