Հասարակություն գլխավոր 

ՆՏՎ-ն աշխատանքից հեռացրել է Երևանում աշխատող թղթակցին ու օպերատորին

Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընթացող ցույցերը լուսաբանող ռուսական ՆՏՎ հեռուստաընկերության թղթակիցն ու օպերատորն այսօր զրուցել են ցուցարարների հետ:

Անաստասիան նշել է, որ իրեն աշխատանքից ազատել են ուղիղ եթերում ցուցարարների կողմից իր խմբագրության համար անընդունելի բովանդակությամբ պաստառներ պահելու պատճառով:

HTB-ի հաղորդավարուհին փռթկացել է ծիծաղից ռեպորտաժի ժամանակ, երբ ցուցարարները սկսելեն կատակել:

Ցուցարարները ներողություն են խնդրել, բայց նաև նշել են, որ պաստառները ստեղծվել են ռուսական մամուլի աշխատանքի պատճառով:

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները, մասնավորապես, պետական ալիքները էլեկտրաէներգիայի թանկացման երևանյան ցույցում արդեն քանի օր է ԱՄՆ գործակալներ են որոնում և թյուր տեղեկություններ են հաղորդում լսարանին:1435262841-1552

Նույն շարքից