«Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրի շրջանակում Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասում տեղի է ունեցել բակային միջոցառում`«Բակային ընկերասիրություն» խորագրով:
Տարածքի հարակից շենքերի երեխաների մասնակցությամբ անցկացվել է խաղ-վիկտորինա, որի ընթացքում փոքրիկներն ուժերն են չափել զանազան խաղային մրցություններում: Ներկաների բարձր տրամադրությունը և ուրախ ժամանցն ապահովել են սիրված հեքիաթների հերոսները: Ուրախ ժամանցային հանդիպումն ամփոփվել է պաղպաղակի հյուրասիրությամբ:
[ ids="100617,100618"]
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն