Հայաստան Քաղաքական 

ՀՀ իշխանությունները պետք է երաշխավորեն ցուցարարների իրավունքների պաշտպանությունը. ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերի գերագույն հանձնակատարը Հայաստանի իշխանություններին կոչ է արել երաշխավորել Երեւանում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցների իրավունքների պաշտպանությունը:

«Մենք անհանգստացած ենք հունիսի 23-ին Երեւանում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից ուժի կիրառման մասին հավաստի հաղորդագրությունների առիթով, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ, եւ իշխանություններին կոչ ենք անում մանրամասն եւ օպերատիվորեն հետաքննել բոլոր միջադեպերը: Քանի որ ցույցերը երկրում դեռեւս շարունակվում են, կառավարությունը պետք է երաշխավորի, որ այդ ընթացքում ոստիկանների գործողությունները խստորեն կհամապատասխանեն մարդու իրավունքների ոլորտում միջազգային նորմերին եւ չափանիշներին:

Մենք ողջունում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որը հայտարարել է Հայաստանում ժողովրդավարությանը, մարդու հիմնարար իրավունքներին եւ ազատություններին կառավարության հավատարմության մասին:

Մենք կառավարությանը կոչ ենք անում ապահովել թվարկվածը եւ դա ապացուցել այդ ցույցերին արձագանքելիս, եւ մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ մասնակցել կառուցողական երկխոսության եւ զերծ մնալ բռնությունից»,- ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունում:

Նույն շարքից