Հայաստան Քաղաքական Հասարակություն գլխավոր 

Հայաստանը նոր «Մայդան» չէ. The Guardian-ի անդրադարձը

Բրիտանական «The Guardian» պարբերականը անդրադարձել է «Ոչ թալանին» նախաձեռնության կողմից էլեկտրականության սակագնի բարձրացման դեմ իրականացվող բողոքի ցույցերի վերաբերյալ ռուսական մամուլի և վերլուծաբանների մեկնաբանություններին:

Հոդվածագրի խոսքով` բազմաթիվ ռուստանը նոր Մայդան չէ.  վերլուծաբաններ շտապում են եզրակացնել, որ այս շաբաթ Հայաստանի մայրաքաղաք Երևանում էլեկտրականության սակագնի թանկացման դեմ ուղղված բողոքի ցույցերը, և կառավարության կողմից դրանց ճնշումը ոչ այլ ինչ է, քան նոր «Մայդան»` ուղղված Ռուսաստանի դեմ: Նշվում է նաև, որ կազմակերպված է Արևմուտքի կողմից ու գլոբալ աշխարաքաղաքական դիմակայության մաս է կազմում:

Ըստ պարբերականի` հարցի շուրջ նման մոտեցումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել` ներքին խնդիրների համար պայքարող հայ հասարակությանը տրամադրելով Ռուսաստանի դեմ:

Հոդվածագիրը հղում է կատարել Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանը ներկայացնող Սերգեյ Մարկեդոնովի վերջին մեկնաբանությանը, որով նա նախազգուշացրել է Կրեմլին, ռուս և արտասահմանյան վերլուծաբաններին, թե սխալ մոտեցում է բոլոր երևույթները չափել ու գնահատել նախադեպերով և գոյություն ունեցող շրջանակներով:

Հոդվածագիրը նշում է նաև, որ նման մարդիկ չեն գիտակցում, որ քաղաքական ճգնաժամը «վիրուս» չէ, որպեսզի տարածվի այս երկրից դեպի մեկ այլ երկիր, փոխարենը` յուրաքանչյուր ճգնաժամ ունի իր առանձնահատուկ պատճառները և հենց այնպես չի առաջանում:

«The Guardian» որպես վերջաբան գրել է, որ ռուս վերլուծաբանները պետք է գիտակցեն, որ երևանյան ցուցարարները դժգոհ են ոչ թե Կրեմլից, այլ իրենց երկրի ներքին խնդիրներից:

Նույն շարքից