Հունիսի 3-ին տեղի ունեցավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Խորհրդակցության ընթացքում զեկուցվեց, որ ընթացքի մեջ են վնասված լուսատուների նորով փոխարինման աշխատանքները, Ջրվեժ թաղամասի մուտքը խորհրդանշող “Ջրվեժ” ցուցանակի տեղադման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան քայլեր, շարունակվում են մայթերի ասֆալտապատման, եզրաքարերի վերնորոգման, փոսալցման ու փոսանորոգման աշխատանքները:
Հանձնարարվեց շարունակել ծառերի կրապատման, կանաչ տարածքների մաքրման ու բարեկարգման գործընթացը, ինչպես նաև բնակիչների նախաձեռնողականությունը տարածքների բարեկարգման ուղղությամբ խրախուսելու նպատակով ձեռնարկել տարաբնույթ միջոցառումներ:
Կրթության, մշակույթի և սպորտի բաժնին հանձնարարվեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել ուսումնական հաստատությունների հարակից տարածքների մաքրությունն ու բարեկարգումը, մետաղյա կոնստրուկցիաների ներկումը, գումարների հավաքման բացառումը, մանկապարտեզներում մատուցվող սննդի որակի և պիտանելիության ժամկետների պահպանումը:
Հանձնարարվեց խստացնել աղբահանության և ասֆալտապատման կազմակերպման վերահսկողությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով փոսալցման և փոսանորոգման աշխատանքները:
Աստիճանահարթակների, հենապատերի և եզրաքարերի շրջակայքում առկա կանաչի վերացման ուղղությամբ ևս հանձնարարական տրվեց:
Բացօթյա առևտրի կանխարգելման, թափառող կենդանիների վնասազերծման, ապօրինի շինարարության կանխման և քանդման գործընթացների ուղղությամբ ևս հանձնարարվեց խստացված վերահսկողություն սահմանել:
Հանձնարավեց պատշաճ աշխատանքներ տանել <<Երևանյան ամառ>> ծրագրի պատշաճ իրագործման ուղղությամբ:
Հանձնարարվեց մեկնարկել նկարազարդման աշխատանքները՝ ներգրավելով նոր կառուցվող այգիներն ու պուրակները: