գլխավոր Մամուլի տեսություն 

ՌԴ-ն անհանգստացած է՝ Բաղրամյանի միտինգների լուսաբանումը «ռակուրսը» կարող է պահել Արևմուտքին ցանկալի «ուղղության» վրա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով` Ռուսաստանում բավականին անհանգստացած են ոչ միայն հայաստանյան իրադարձություններով, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ պարոն Պեսկովը ոչ միայն ուշիուշով հետևում է այդ գործընթացներին, այլև փորձում են հասկանալ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն, իրենց ասելով` «սպասվող» «Մայդանից» խուսափելու համար: Ի դեպ, Ռուսաստանին անչափ անհանգստացնում է հանգամանքը, որ Բաղրամյան փողոցի շուրջօրյա միտինգներն «օն լայն» լուսաբանվում են երկու, այսպես ասած, արևմտյան լրատվամիջոցների կողմից, ինչն էլ «ռակուրսը» կարող է պահել Արևմուտքին ցանկալի «ուղղության» վրա:

Բանն այն է, որ ռուսական հայտնի պրոյեկտը, որը պետք է իրականացներ «Ռաշըն թըդեյ»-ի հայազգի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը, որին նաև բավականին լուրջ փողեր էին տրամադրել դրսում` Եվրոպայում և պոստսովետական երկրներում ռուսական պրոպագանդան հավուր պատշաճի կազմակերպելու համար, առանձնապես մեծ արդյունավետություն չի ունեցել: Հիմա մայր Ռուսիան փորձում է արագացնել ու «դրայվ» հաղորդել այդ պրոյեկտին»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից