Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպվել է մարզահամերգային տոնահանդես, որին մասնակցել են մայրաքաղաքի մանկապարտեզների բարձր խմբերի երեխաները: Նոր Նորք վարչական շրջանից տոնահանդեսին մասնակցեց հ. 105 մանկապարտեզը. սաները մրցեցին 4 մրցաձևերում՝ գրանցելով հավասար արդյունքներ: Մասնակից բոլոր մանուկներն ու մանկապարտեզներն արժանացան խրախուսական նվերների: Միջոցառումը եզրափակվեց մանկապարտեզների սաների համերգային ուրախ ծրագրով:
Մարզական տոնահանդեսին մասնակցեց նաև Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը