Հասարակություն 

Հաշվետու համերգ Նոր Նորքի Ս. Ասլամազյանի անվ. երաժշտական դպրոցում

Երաժշտությունը վեհացնում է մարդու հոգին, ներդաշնակություն ստեղծում իրականի ու առեղծվածայինի միջև, մարդու ներաշխարհում կերտում բարին և գեղեցիկը:

Հնչյունների հիասքանչ աշխարհ բազմաթիվ սաների ուղղորդելու կարևոր առաքելությունն է ստանձնել նաև Նոր Նորք վարչական շրջանի Ս. Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցը: Արվեստի այս օջախում այսօր իսկական տոն էր. հաշվետու համերգային ծրագրով էին ներկայանում դպրոցի աշակերտներն ու մանկավարժները:


Միջոցառմանը հյուրընկալվել էին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, տեղակալ Արմեն Ալավերդյանը, աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները:


Ներկաները վայելեցին բարձրաճաշակ երաժշտություն դպրոցի տարբեր բաժինների շնորհալի աշակերտների և մանկավարժների կատարմամբ: Օրը հագեցած էր տոնական անակնկալներով. տարվա ընթացքում գերազանց արդյունքներով տարբեր մրցույթներում աչքի ընկած աշակերտները տնօրենի կողմից պարգևատրվեցին մրցանակներով:


Համերգային ծրագրի վերաբերյալ իր տպավորություններն ու բարձր գնահատականը հայտնեց նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը՝ դպրոցի լավագույն աշակերտներին պարգևատրելով շնորհակալագրերով:

Նույն շարքից