Ավարտվեց սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աջակցելու նպատակով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ Հայաստանի խուլերի միավորման կազմում ընդգրկված Նոր Նորքի լսողական խանգարումներ ունեցող 15 անձանց համար հ. 2 տարածաշրջանային պետական քոլեջում իրականացված մասնագիտական ուսուցման կարճաժամկետ ծրագիրը:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի անմիջական վերահսկողությամբ ընտրված անձիք մասնագիտացան վարսահարդարման և դիմահարդարման ոլորտում՝ ստանալով համապատասխան վկայական և աշխատաշուկայում պահանջարկված մասնագիտություն: