"Նոր Նորք կանաչապատում" ընկերության աշխատակիցների ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունքում վարչական շրջանի կանաչ գոտիները շարունակաբար մշակվում և համալրվում են ծաղկային գեղեցիկ լուծումներով: Նոր Նորքի 3-րդ զանգվածին հարող սիզամարգում ևս իրականացվում են հողի փխրեցման և ծաղկազարդման աշխատանքներ: