Նոր Նորք վարչական շրջանում շարունակվում է 2014թ. ծրագրով նախատեսված ասֆալտապատման գործընթացը: Մեծածավալ աշխատանքներ են ընթանում նաև Նոր Նորքի 9-րդ զանգվածում, որտեղ իրականացվում են փողոցների, բակային տարածքների ու մայթերի ասֆալտապատման և եզրաքարերի վերանորոգման աշխատանքներ: