"Երևանյան ամառ 2014" ծրագրի շրջանակներում Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի նկարչական խմբի սաների մասնակցությամբ Հովհաննես Թումանյանի թանգարանում կազմակերպվել էր "Աշխարհը մեր աչքերով" խորագրով նկարչական աշխատանքների ցուցահանդես:
Մինչ ցուցահանդեսի բացումը ներկաներին ողջունեցին մշակույթի կենտրոնի պարային և երաժշտական խմբերն ու անհատ կատարողները: Կազմակերպիչներն ու լավագույնս դրսևորված սաներն արժանացան վկայագրերի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի շնորհակալագրերին: Ցուցահանդեսն իր տեսակի մեջ աչքի էր ընկնում երևանյան ամռանը բնորոշ գույների առատությամբ, նորնորքյան տեսարժան վայրերով, հեքիաթների վառ կերպարների ինքնատիպ ներկայացմամբ: