<<Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Ա. Ղուլյանի անվան մանկապատանեկան, մարզատեխնիկական կենտրոն>>-ի սաները Հասմիկ Թեքկոզյանի գլխավորությամբ այցելեցին Հովհաննես Շարամբերյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն:
Մանկապատանեկան, մարզատեխնիկական կենտրոնի ձեռարվեստի խմբի սաները ծանոթացան ազգային գորգերի առանձնահատկություններին, հայկական ժողովրդական զարդանախշերին, որոնք դրսևորվելով արհեստի և արվեստի միջոցով փոխանցվել են սերնդեսերունդ:
Գիտամշակութային էքսկուրսի ընթացքում աշակերտները հագեցած տեղեկատվություն և գիտելիքներ ստացան ազգային ավանդույթների և մշակութային արժեքների վերաբերյալ, որոնք կնպաստեն նրանց համակողմանի և ներդաշնակ կրթությանն ու դաստիարակությանը