Հայաստան Քաղաքական 

ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում. Երևանի ցույցերը չի կարելի համեմատել Մայդանի հետ

Հայաստանի մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերը չի կարելի համեմատել Ղրղզստանում 2010 թ. ապրիլյան հեղափոխության հետ: Հունիսի 25-ին այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մշատական ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը` ելույթ ունենալով Մոսկվայում Անվտանգության ակադեմիայի «ՀԱՊԿ-ը և անվտանգության գլոբալ մարտահրավերները» թեմայով հավաքի ժամանակ, որի կազմակերպիչն է Գորչակովի հիմնադրամը:

Ըստ նրա, որոշ պարբերականներ գերադասում են համեմատել հայաստանյան իրադարձությունները Մայդանի կամ Ղրղզստանում ապրիլյան հեղափոխության հետ: «Դրանք տարբեր բաներ են: Ցույցին մասնակցող երիտասարդները չունեն որոշակի պահանջներ: Նշեմ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել ակտիվիստների հետ և լսել նրանց: Սակայն նրանք դեռ չեն համաձայնվում: Ես հասկանում եմ ինչ-որ արտառոց բան ցույց տալու որոշ ԶԼՄ-ների ցանկությունը, բայց պետք չէ ասել, թե դա կարող է վերաճել հակամարտության, ինչպես Ղրղզստանում, և, առավել ևս, Ուկրաինայում»,-ասել է Վիրաբյանը, հայտնում է panarmenian.net-ը՝ հղում անելով Vb.kg-ն:

Նա չի բացառել սադրանքների հնարավորությունը, սակայն հավաստիացրել է, որ պետությունը դրանք կանխելու ուժ և հնարավորություն ունի:

Նույն շարքից