ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգն օգոստոսին կայցելի Վրաստան։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։
«Հունիսի 25-ին Բրյուսելում Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հետ հանդիպման ընթացքում որոշում է կայացվել, որ 2015 թվականի օգոստոսին դաշինքի գլխավոր քարտուղարն այցելի Թբիլիսի»,- հայտնել են գերատեսչությունից: