Նոր Նորք վարչական շրջանում մեկնարկեցին մանկապարտեզների ավարտական հանդեսները:
Այս կապակցությամբ Երևանի հ. 116 մանկապարտեզում էին հյուրընկալվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը և քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Ավարտական հանդիսության ընթացքում երեխաները բեմականացրեցին <<Հայրենի տուն>> խորագրով ներկայացումը՝ գեղեցիկ թատերախաղի, երգի, պարի ու ասմունքի միջոցով դրսևորելով մանկապարտեզում ստացած գիտելիքներն ու կարողությունները:
Միջոցառման ավարտին հյուրերը շնորհավորեցին փոքրիկներին՝ ամենամյա ավանդույթի համաձայն Երևանի քաղաքապետի կողմից երեխաներին նվիրելով դպրոցական պայուսակներ:
Տոնական նվեր էր պատրաստվել նաև մանկապարտեզի համար, որը հանդիսության ավարտին հանձվեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից:
Շնորհավորելով փոքրիկներին մաղթում ենք նրանց հարթ ու լուսավոր ճանապարհ՝ խաղաղ ու ծաղկուն մեր հայրենի երկրում: