Վաշինգտոնը 360 միլիոն դոլար օգնություն կտրամադրի Սիրիայում հակամարտության հետևանքով տուժածներին։ Այդ մասին ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում, գրում է Interfax.ru-ն:
Միջոցների մի մասը կգնա ՄԱԿ-ի տարբեր ծրագրերի աջակցությանը և Սիրիայում ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքն ապահովելուն։
Ըստ Interfax.ru-ի տվյալների, 2011 թվականին այդ երկրում հակամարտության սկսվելուց ի վեր Սիրիայի բնակչությանն օգնության ընդհանուր ծավալը հասել է 4 միլիարդ դոլարի: