Հասարակություն 

Անձրևներ և ամպրոպներ են սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Անձրևներ և ամպրոպներ, առանձին շրջաններում` կարկուտ է սպասվում Հայաստանում հունիսի 26-28–ը, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 20-25 մետր վայրկյանում։

Օդերևութաբանների կանխատեսումներով` հունիսի 29-30–ին տեղումներ չեն սպասվում, քամին կլինի հարավ–արևմտյան` 5-10 մետր վայրկյան արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 26–ին կնվազի 3-4 աստիճանով, իսկ հունիսի 28-30–ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Նույն շարքից