Հունիսի 11-ին տեղի ունեցավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Զեկուցվեց, որ շարունակվում են մայթերի ասֆալտապատման, եզրաքարերի վերանորոգման, փոսալցման ու փոսանորոգման աշխատանքները: Ընթացքի մեջ են նաև կանաչապատման, ծաղկապատման, խոտհնձման, քաղհանի, ծառերի կրապատման և սրսկման աշխատանքները, որոնցում ներգրավվում են նաև համատիրությունները: Համապատասխան քայլեր են իրականացվում ոռոգման համակարգերի հաջող գործարկման ուղղությամբ:
Կրթության, մշակույթի և սպորտի բաժնին հանձնարարվեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել ուսումնական հաստատությունների հարակից տարածքների մաքրությունն ու բարեկարգումը, մետաղյա կոնստրուկցիաների ներկումը, գումարների հավաքման բացառումը, մանկապարտեզներում մատուցվող սննդի որակի և պիտանելիության ժամկետների պահպանումը: "Երևանյան ամառ" ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների վերաբերյալ ևս հաշվետվություն ներկայացվեց:
Աստիճանահարթակների, հենապատերի և եզրաքարերի շրջակայքում առկա կանաչի և ծառերի խանգարող ճյուղերի հեռացման ուղղությամբ հանձնարարականներ տրվեց:
Կառուցվող նոր խաղահրապարակներում, վերանորոգվող հանգստի գոտիներում իրականացվող աշխատանքների որակին տեղում ծանոթանալու նպատակով հանձնարարվեց պարբերաբար շրջայցեր կազմակերպվել, որոնց կմիանա նաև վարչական շրջանի ղեկավարը:
Բացօթյա առևտրի կանխարգելման, թափառող կենդանիների վնասազերծման, ապօրինի շինարարության կանխման և քանդման գործընթացների ուղղությամբ ևս հանձնարարվեց խստացված վերահսկողություն սահմանել:
Ի կատարումն ցայտաղբյուրների գույքագրման ուղղությամբ տրված հանձնարարականի՝ զեկուցվեց, որ իրականացվում են չգործող ցայտաղբյուրների ապամոնտաժման և վերանորոգման աշխատանքներ:
Հանձնարարվեց նորակառույց խաղահրապարակներում շարունակել նկարազարդման և նոր աղբամանների տեղադրման գործընթացը:
Նոր Նորք-Արցախ, Նոր Նորք-Գեղարքունիք համագործակցության ձևավորման ուղղությամբ հանձնարվեց շարունակել համատեղ ծրագրերի մշակման գործընթացը՝ մոտ ժամանակներում աշխատանքային հանդիպումները սկսելու նպատակով: