Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որում ակնարկել է, որ Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից։ Այս մասին հայտնում է Turan գործակալությունը։
Ադրբեջանի բոլոր ձեռքբերումները նպատակ են հետապնդում ապահովել Ադրբեջանի ժողովրդի շահերը և ոչ թե ստանալ միջազգային որևէ կառույցի հավանությունը: Եվրոպայի խորհուրդը հակաադրբեջանական փաստաթուղթ է ընդունել այն պատճառով, որ Եվրոպային դուր չի գալիս դինամիկ զարգացող մուսուլմանական երկիրը: Դա իսլամատյացության հստակ դրսևորում է, որը կտրուկ թափ է հավաքում Եվրոպայում»,- ասված է հայտարարության մեջ: