ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի հակամարտությունն ու կոչ է արել ռուսական զորքը դուրս բերել այդ երկրից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահ Օբաման հաստատել է Ռուսաստանի կողմից պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը, որը երկիրը ստանձնել է մինսկյան համաձայնությամբ, ներառյալ՝ ռուսական բոլոր զորքերն ու տեխնիկան Ուկրաինայի տարածքից դուրս բերելը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Խոսակցությունը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։