Հասարակություն 

3-ամյա տղան կուրանում է

analitik.am

3 տարեկան Իգորի մոտ բժիշկներն ախտորոշել են աչքի խնձորակի սուբատրոֆիա: Այս հիվանդությունը աչքի դանդաղ մահն է, այսինքն` աչքի չափն աստիճանաբար նվազում և քայքայվում է: Նրա մայրը՝ Ալինա Գաբրիելյանը ասում է, որ երեխայի փրկության միակ տարբերակը Ֆրանսիա տեղափոխելն ու վիրահատելն է:

«Ես երեք տեղ եմ աշխատում, բայց դա էլ բավական չէ անհրաժեշտ գումարը հավաքելու համար, քանի որ վիրահատությունն արժե 30 հազար եվրո: Խնդրում եմ, անգամ Ձեր օգնությունը կարող է որդուս աչքի լույս պարգևել: Դուք էլ ծնող եք և պատկերացնում եք ինչպիսի վիճակում ենք մենք հայտնվել»,- գրել է երեխայի մայրը:

Ընտանիքը հաշվեհամար է բացել Կոնվերսբանկում և խնդրում է բոլոր կարեկից մարդիկանց օգնել:

ՀՀ 19300/42648450100 

USA 19300/42648450101

Նույն շարքից