Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում, որտեղ շարունակվում է ցուցարարների խաղաղ, երգուպարով ուղեկցվող հավաքը ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, երկու կանայք էին հայտնվել` մեկը սևահեր էր, մյուսը` շիկահեր:
«Պայքարեք, բայց ոչ թե սենց կլոունություն արեք»,- բղավում էր սևահեր կինը` դիմելով ցույցի մասնակիցներին:
«Հանգստացեք, հանգստացեք տիկին»,- նրանց մոտեցավ ակտիվիստներից մեկը ու ընկերների օգնությամբ փորձեց հասկանալ` ինչ է կատարվում, ինչն է անհանգստացրել կանանց:
Բայց կանայք տևական բղավելով դժգոհում էին, որ «թասիբով» չեն պայքարում ցուցարարները: Սևահեր կինը ակցիայի մասնակից երիտասարդներից մեկի հետ խոսելիս դժգոհեց. «Սենց չի լինի չէ՞, սա ինչ-որ ժամկետ պետք ա ունենա չէ՞»:
Ավելի ուշ հավաքի մասնակից երիտասարդներից մեկը ներկայացրեց, որ կանայք կոչ էին անում ավելի արմատական պայքար որդեգրել, քանի որ խաղաղ հավաքը արդյունք չի տա: