Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանն այսօր հյուրընկալել էր բանաստեղծ, գեղագետ, մշակութաբանության պրոֆեսոր Ռոմանոս Սահակյանին: Վարչական շրջանի ղեկավարը շնորհավորեց բանաստեղծին ծննդյան տարեդարձի առթիվ՝ 75-ամյակի և ստեղծագործական արգասավոր գործունեության համար հոբելյարին պարգևատրելով շնորհակալագրով և դրամական պարգևով:
Հոբելյանական անակնկալ Նոր Նորքի մտավորական Ռոմանոս Սահակյանին