Չինաստանը հրապարակել է զեկույց ԱՄՆ –ում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին: Չինաստանը այս քայլին դիմել է ի պատասխան պետդեպարտամենտի հրապարակած ամենամյա զեկույցի աշխարհում մարդու իրավունքների խախտումների մասին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Փաստաթղթում նշվում է, որ «բավականաչափ փաստերի առկայությունը վկայում է այն մասին, որ 2014թ.–ին ԱՄՆ–ում, որը ինքնահռչակ մարդու իրավունքների պաշտպան է, չեն նկատվել մարդու իրավունքների առկա խնդիրների բարելավումներ, ավելին` ավելացել են մի շարք նոր խնդիրներ»։
Չինական իշխանությունների կարծիքով` 2014թ.–ին ԱՄՆ–ը խախտել է մարդու իրավունքներն այլ երկրներում «ավելի անպարկեշտ ձևով», որտեղ նրանց ցույց են տվել «կարմիր քարտ` մարդու իրավունքների միջազգային դաշտում»։