Հասարակություն 

Ա. Մարգարյանի 63-րդ տարեդարձին նվիրված հուշ-ցերեկույթ Նոր Նորքում

Ա. Մարգարյանի 63-րդ տարեդարձին նվիրված Նոր Նորք վարչական շրջանում կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ, որին ներկա էին նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:

Միջոցառումն ուղեկցվեց մշակութային ծրագրով, որին հաջորդեց ֆիլմի դիտումը: 

«Մի ժողովուրդ, որ կարող է հիշել ու բարձրացնել իր նախնիներին, ապրելու է հավերժ». Ա. Մարգարյանի այս պատգամը համախմբեց ներկաներին այն կարևոր գաղափարի շուրջ, որ հայերս դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու և այդ ճանապարհին մշտապես ուղեցույց ենք ունենալու մեր նախնիներից ժառանգած ազգային բարձր արժեքներն ու պատգամները:

Հյուրերը փոխանակվեցին մտքերով, կիսվեցին հուշերով. օրը վերածվեց հայրենասիրական կարևոր դասի՝ մնայուն հետք թողնելով ներկաներից յուրաքանչյուրի հոգում:

Նույն շարքից