ԵՄ էներգետիկայի հանձնակատար Գյունտեր Էթինգերը կարծում է, որ Հունաստանի դուրս գալը եվրագոտուց անխուսափելի է, եթե 5 օրում պարտքի վերաբերյալ լուծում չլինի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Եվրախմբի նիստում հինգշաբթի Հունաստանի կառավարության ներկայացուցիչների և միջազգային վարկատուների միջև զգալի տարաձայնություններ են մնացել երկրում բարեփոխումների և բյուջետային տնտեսման հարցերով։