Հունիսի 17-ին տեղի ունեցավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը:
Կառուցվող նոր խաղահրապարակներում, վերանորոգվող հանգստի գոտիներում իրականացվող աշխատանքների որակի նկատմամբ հանձնարարվեց հետևողական վերահսկողություն սահմանել:
Զեկուցվեց, որ ընթացքի մեջ են մայթերի ասֆալտապատման, եզրաքարերի վերանորոգման, փոսալցման ու փոսանորոգման աշխատանքները: Ընթացքի մեջ են նաև կանաչապատման, ծաղկապատման, խոտհնձման, քաղհանի, ծառերի կրապատման և սրսկման աշխատանքները. հանձնարարվեց աշխատանքներում ներգրավվել նաև համատիրություններին և տնտեսվարող սուբյեկտներին:
Կրթության, մշակույթի և սպորտի բաժնին հանձնարարվեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել ուսումնական հաստատությունների հարակից տարածքների մաքրությունն ու բարեկարգումը, մետաղյա կոնստրուկցիաների ներկումը, գումարների հավաքման բացառումը, մանկապարտեզներում մատուցվող սննդի որակի և պիտանելիության ժամկետների պահպանումը: "Երևանյան ամառ" ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների վերաբերյալ ևս հաշվետվություն ներկայացվեց:
Հանձնարարվեց նորակառույց խաղահրապարակներում շարունակել նկարազարդման և նոր աղբամանների տեղադրման գործընթացը:
Նոր Նորք-Արցախ, Նոր Նորք-Գեղարքունիք համագործակցության ձևավորման ուղղությամբ հանձնարվեց շարունակել համատեղ ծրագրերի մշակման գործընթացը՝ մոտ ժամանակներում աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու նպատակով:
Զեկուցվեց, որ ընթացքի մեջ է Նոր Նորքում առկա հաստատությունների մուտքերը սակավաշարժ խմբերին հարմարեցնելու նպատակով կառուցվող թեքահարթակների կառուցումը:
Հանձնարարվեց <<Երևան>> նստարանների տեղադրման համար տարածքներ առանձնացնել և առաջարկություններ ներկայացնել: