Քաղաքական Միջազգային 

Ուկրաինայի ադրբեջանական համայնքը դիմել է նախագահին

Ուկրաինայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները նախագահ Պյոտր Պորոշենկոյին դիմում են ուղարկել, որում իրենց մտահոգությունն են արտահայտել Գերագույն ռադայի պատգամավոր Վլադիմիր Արևի հակաադրբեջանական հայտարարությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Արևը համացանցում, հղում անելով Երևանի իրադարձություններին, կոչ էր արել տապալել Ադրբեջանի կառավարությանը։

Տագիևի խոսքով` ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները դիմում են ուղարկել Պորոշենկոյին, ինչպես նաև հանդիպել են Գերագույն ռադայի պատգամավորներ Մաքսիմ Կիրյաչիի, Դմիտրի Անդրեևսկու, Սերգեյ Տարուտայի և Վյաչեսլավ Կոնստանտինովսկու հետ` մտահոգություն հայտնելով Արևի հայտարարության կապակցությամբ։

Նույն շարքից